Կարևոր նշում

Այս կայքի մասին

Այս ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվությունը չի հանդիսանում ապրանքների կամ ծառայությունների առաջարկ այնպիսի տարածքում, որտեղ նման տարածումը թույլատրված չէ կամ որոնք մատչելի չեն տարածման համար այս տեղեկատվությունն ընթերցողի տարածքում:

Պատշաճ ջանադրություն

Հատուկ ուշադրություն դարձնելով փողի լվացումից ու թմրադեղերի ապօրինի շրջանառությունից խուսափելուն վերաբերող օրենքներին՝ Crystal WorldWide-ը հավասարակշռություն է պահպանում պատշաճ ջանադրության անհրաժեշտ մակարդակի և միջազգային բիզնեսի ու առևտրի իրողությունների միջև:

Թեև մենք հարգում ենք մեր պատվիրատուների գաղտնի մնալու անհրաժեշտությունը, սակայն պարտավորված ենք լիարժեք պատշաճ ջանադրություն կիրառել թե պատվիրատուի ընկերությունների, թե՝ դրանց գործունեության հանդեպ: Այդ պատճառով մենք պետք է լիովին տեղեկացված լինենք ստեղծվող ընկերության նպատակների և աշխատանքային միջոցների մասին: Մենք պարտավորված ենք մեր պատվիրատուների գործունեությանը կիրառելու լիարժեք պատշաճ ջանադրություն և համոզված լինելու, որ այդ գործունեությունը չի իրականացվում միջազգային օրենքների խախտմամբ: Մեր պատվիրատուները պետք է կառավարման պայմանագիր կնքեն Crystal WorldWide-ի հետ: Մենք կարծում ենք, որ պատշաճ ջանադրության հանդեպ այս ֆորմալ մոտեցումը ծառայում է և մեր, և՝ պատվիրատուների շահերին:

Ազատում պատասխանատվությունից

Սույն հրատարակությունում տեղ գտած տեղեկությունները ծառայում են միմիայն որպես ուղեցույց: Դրանց չպետք է վստահվել առանց պատշաճ խորհրդատվություն ստանալու՝ պատվիրատուին հատուկ հանգամանքների առնչությամբ:

Հրատարակողը կամ որևէ հեղինակ, խմբագիր, համահեղինակ կամ խորհրդատու, ինչպես նաև սույն հրատարակությունում նշված որևիցե ընկերություն, պատասխանատվություն չի կրում սույն հրատարակությունում տեղ գտած կամ բաց թողնված նյութերից բխող գործողությունների կամ գործողություններից ձեռնպահ մնալու հետևանքով որևէ անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն կրած կորուստների համար: Նախքան օֆշորային ընկերություն գնելը պատվիրատուներին խորհուրդ է տրվում դիմել հետաքրքրության առարկա հանդիսացող տարածքում լիցենզավորված որակավորված մասնագետի՝ պատշաճ և յուրաժամ հարկային և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար:

Հեղինակային իրավունք

Բոլոր իրավունքները պահպանված են: