Օֆշորային տարածքի ընտրությունը

Առավել հարմար տարածքի ընտրությունը՝ թե՜ միջազգային առևտրի, թե՜՝ ներդրումների համար, երբեմն կարող է բարդ լինել և պահանջում է մանրազնին դիտարկում: Օֆշորային տարածքների մեծամասնությունն ազատ է արժութային վերահսկողությունից: Դրանցում գործում է զանազան միջազգային գործարար պահանջներ բավարարող օրենսդրություն: Կարևոր է ընտրել այնպիսի տարածք, որը լավագույնս համապատասխանում է Ձեր գործարար և անաձնական կարիքներին:

Քաղաքական և տնտեսական կայունություն

Յուրաքանչյուր այն անձի համար, ով ցանկանում է օֆշորային տարածքում իր ընկերությունը կամ մասնավոր շահերը հաստատել, կարևոր է ընտրել այնպիսի տարածք, որը ապահովում է քաղաքական և տնտեսական կայունություն, որպեսզի գործը վարվի վստահության, պարզորոշության և կորպորատիվ անվտանգության մթնոլորտում:

Օրենսդրություն

Ներկայումս աշխարհում գործում է օֆշորային ընկերությունների օրենսդրություն տրամադրող 50 տարածք: Որոշ տարածքներ ներկայացնում են հատուկ միջազգային բիզնեսի համար մշակված նոր և ժամանակակից կորպորատիվ օրենսդրություն: Մյուսներն ուղղակի փոփոխում են գործող տեղական օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն օֆշորային ոլորտի պահանջներին:

Առավել կարևոր չափանիշերից է օրենսդրության ժամանակակից, ճկուն և փորձված լինելը այնպիսի հարցերում, ինչպիսիք են ցածր կանոնադրական կապիտալը, հաշվետվության նվազագույնի հասցված պահանջները, անդամների կամ տնօրենների ժողովը ցանկացած վայրում անցկացնելու հնարավորությունը, անվանական բաժնետերեր և տնօրեններ նշանակելու հնարավորությունը, հաշվեկշիռներ ներկայացնելու պարտադիր չլինելը: Բացի այդ, օրենսդրությունը պետք է հնարավորության դեպքում տրամադրի գաղտնիություն, այդ թվում պատվիրատուի գործարքների բացարձակ գաղտնիություն:

Ընկերություններին առնչվող նախընտրելի առանձնահատկություններ

Բազմաթիվ օֆշորային և հարկային պլանավորման տարածքներ ջանքեր են գործադրել ապահովելու, որ իրենց կորպորատիվ օրենքները տրամադրեն հետևյալ հնարավորությունները.

Պրոֆեսիոնալ ենթակառուցվածք

Օֆշորային ցանկացած ընկերության կառավարումը պահանջում է և իրավաբանական, և՝ հաշվապահական սպասարկում: Հետևաբար, կարևոր է ընտրել այնպիսի տարածք, որն առաջարկում է իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների լայն ընտրություն: Դա հնարավորություն կտա ստանալ մատչելի ծառայություններ միջազգային ստանդարտին համապատասխան:

Հաղորդակցություն

Կարևոր է, որ օֆշորային տարածքն ունենա բարձրակարգ կապի միջոցներ, այդ թվում օդային չվերթներ, փոստային ծառայություններ և հեռահաղորդակցման միջոցներ, որպեսզի գործարքները կատարվեն արագ կարգով:

Լեզու

Թեև օֆշորային մատակարարները տրամադրում են բազմալեզու ծառայություններ, ցանկալի է անգլերենի գործածումը: Դա կարող է օգնել ապահովելու, որ պատվիրատուի պահանջները լիովին ըմբռնված լինեն՝ առանց սխալներ թույլ տալու վտանգին ենթարկվելու:

Բանկային գործարքներ

Թեև օֆշորային ընկերությունները կարող են բանկային գործարքներ կատարել աշխարհի ցանկացած երկրի հետ, որոշ պատվիրատուներ նախընտրում են ընկերության հաշիվ բացել նույն տարածքում: Այդ դեպքում կարևոր է բանկային ծառայությունների լայն ընտրանին և միջազգային բանկային գործարքների հասանելիությունը:

Երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրեր

Աշխարհի բոլոր օֆշորային տարածքները կարելի է բաժանել երկու խմբերի.

Այն պատվիրատուները, որոնք ցանկանում են օգտվել երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերով սահմանված հարկային արտոնություններից, պետք է ընկերություն գրանցեն համաձայնագիր ունեցող տարածքում: Սա կարևոր է պայմանագրի կողմ հանդիսացող երկրներից ստացած շահաբաժինների և ռոյալթիների վճարումներից վճարվելիք հարկերը նվազագույնի հասցնելու համար: Համաձայնագիր կնքած տարածքները նաև ներկայացնում են ոչ օֆշորային պատկեր և այդ կերպ ավելի գրավիչ են երևում:

Համաձայնագիր չունեցող տարածքները մեծամասամբ կիրառվում են ընկերության շահույթներից հարկ չգանձելու պատճառով: Սովորաբար դրանք ընկերություններից պահանջում են ֆիքսված տարեկան արտոնագրավճար:

Հետևաբար կարևոր է գնահատել ապագա ընկերության հարկման հետևանքները և որոշել՝ անհրաժե՞շտ է արդյոք ընկերությունը գրանցել համաձայնագիր ունեցող տարածքում, թե՞ ոչ: Նորմալ հանգամանքների դեպքում համաձայնագիր ունեցող տարածք չէր պահանջվի ապրանքների միջազգային շարժի և ծառայությունների մեծ մասի համար: Այնուամենայնիվ, օտարերկրյա ներդրումները որոշ երկրներում կարող են պահանջել համաձայնագիր կնքած երկիր՝ հարկման ազդեցությունը նվազեցնելու համար: