Պատշաճ ջանադրություն
Փողի լվացման և թմրադեղերի անօրինական շրջանառության կանխման մասին օրենքներին հատուկ ուշադրություն շնորհելով՝ «Crystal WorldWide» ընկերությունը անհրաժեշտ մակարդակի հավասարակշռություն է պահպանում պատշաճ ջանադրության և միջազգային ձեռներեցության ու առևտրի իրողությունների միջև:
Մի կողմից մենք հարգում ենք մեր պատվիրատուների գաղտնիություն պահպանելու ցանկությունը, իսկ մյուս կողմից մեզ կարևոր է նրանց ինքնության և գործունեության բնույթի լիարժեք բացահայտումը: Հետևաբար մենք գնահատում ենք ստեղծվող ընկերության նախադրյալները և գործի բնույթը: Մենք ոչ միայն ջանում ենք կատարել մեր պատվիրատուների բոլոր պահանջները, այլ նաև պարտավոր ենք հետևելու և համոզվելու, որ նրանց գործունեությունը չի խախտում միջազգային ստանդարտները: Մեր պատվիրատուները պետք է կառավարման պայմանագիր կնքեն «Crystal WorldWide»-ի հետ: Կարծում ենք, որ պատշաճ ջանադրության հանդեպ այս մոտեցումը ծառայում է և՜ մեր, և՜՝ մեր պատավիրատուների շահերին: