Կորպորատիվ ծառայություններ, ընկերության ստեղծում, բանկային հաշվի բացում, հաշիվ-ապրանքագրերի պատրաստում
Մեր գործունեության հիմնական տարրերից մեկը ընկերությունների ստեղծումն ու դրան առնչվող օրենսդրական պահանջների կատարումն է: Մենք ունենք օգտագործման համար պատրաստ ընկերությունների լուրջ ընտրանի: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ընկերություն ստեղծել Ձեր ընտրած անվանմամբ: Դա, կախված օֆշորային տարածքից, տևում է նվազագույնը տասը օր:
Մենք պարբերաբար զրոյական հարկադրմամբ միջազգային գործարար ընկերություններ («IBC») ենք ստեղծում այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Բրիտանիայի Վիրջինյան Կղզիները, Անգիլիան, Բահամյան Կղզիները, Մորիտոսը, Սեյշելյան Կղզիները և Բելիզը: Միջազգային գործարար ընկերությունը գաղտնի և ճկուն իրավաբանական անձ է, որը վճարում է ֆիքսված տարեկան արտոնագրավճար, մեծ օգուտ է քաղում պարզ և հասկանալի օրենսդրական դաշտից և պարտավորված չէ ներկայացնել կամ վարել աուդիտով ստուգված հաշվետվություններ:
Մենք տրամադրում ենք ԱՄՆ-ում և Մեն կղզում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ («LLC»)՝ սահմանափակ պատասխանատվությամբ և կառուցվածքով այնպիսի ընկերակցություններ, որոնք չեն հարկվում գրանցման երկրում:
Մենք նաև ընկերություններ ենք ստեղծում այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը, Մեն կղզին, Ջերսին և Կիպրոսը, ինչպես նաև մայրցամաքային իրավական ռեժիմով պետություններում (օրինակ՝ Դանիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Մադեյրա) և կիրառում ենք այդ ընկերությունները հարկային պլանավորման կառուցվածքներում: Այս տարածքներում գրանցված ընկերությունները պարտավոր են աուդիտով ստուգված հաշվետվություններ ներկայացնել և ընդհանուր առմամբ ավելի հաշվետու են, քան IBC կամ LLC կարգավիճակով ընկերությունները:
Մենք կազմակերպում ենք իրավաբանական հասցեի գրանցում և անհրաժեշտության դեպքում գրանցված ներկայացուցչի ծառայություններ՝ ընկերության գրանցման երկրում: Անհրաժեշտության դեպքում մենք նաև կարող ենք կազմակերպել պրոֆեսիոնալ տնօրենների և անվանական բաժնետերերի նշանակում:
Ընկերության ստեղծում և դրան առնչվող ծառայություններ
- Ընկերությունների գրանցում բոլոր խոշոր օֆշորային կենտրոններում: Մեր պատվիրատուների առավել արագ սպասարկման նպատակով մեր ընկերությունը տնօրինում է նախապես գրանցված ընկերությունների ցանկ:
- Հիմնադրման պայմանագրի կազմում և պատրաստում
- Ձեռնարկությունների և միավորումների ստեղծում
- Գրանցված ներկայացուցչի և գրանցված գրասենյակի տրամադրում
- Տնօրենների և անվանական բաժնետերերի տրամադրում
- Բանկային հաշիվների բացում և վարում
- Առևտրային գործարքների կատարում ըստ պատվիրատուի կարգադրության
- Ակրեդիտիվներին առնչվղող ծառայություններ
- Մեր պատվիրատու ընկերությունների համար հաշիվ-ապրանքագրերի պատրաստում
- Պայմանագրերի հաստատում և ստորագրում
- Փոստով, հեռախոսով, ֆաքսով և էլեկտրոնային փոստով ստացած հաղորդակցությունների փոխանցման ծառայություններ
- Թարգմանչական ծառայություն
Խորհրդատվություն
- Խորհրդատվություն կապված ընկերության ստեղծման, տարեկան սպասարկման, հարկային պլանավորման հետ, ինչպես նաև զանազան օֆշորային լուծումներ և պատշաճ օֆշորային տարածքի ընտրություն