Օֆշորային ոլորտի ապագան՝ ժամանակակից ներդրումային ծառայություններ
Քառորդ դար առաջ գոյություն ուներ միայն մի քանի օֆշորային կենտրոն, և դրանց կիրառումը շրջապատված էր «խորհրդատվոր» մշուշով: Շատ չէր նաև օֆշորային ընկերությունների պրակտիկ կիրառմամբ զբաղվող մասնագետների թիվը, իսկ նրանք, ովքեր զբաղվում էին դրանով, օգտագործում էին ընդամենը մեկ կամ երկու տարածք: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեխնիկայի և հաղորդակցման անհավատալի հեղափոխության թափը այնքան հեշտացրեց օֆշորային ծառայություններից օգտվելու հնարավորությունները, որ այսօր այդ բնագավառը, տարածվելով աշխարհի բոլոր կողմերում, դարձել է խոշոր, համապարփակ, գլոբալ ոլորտ, որն արժեքով այս կամ այն կերպ մասնակցում է աշխարհի ֆինանսական գործարքների մոտ կեսում: Արդյունքում այսօր միջազգային ֆինանսական ծառայություններ տրամադրող կենտրոններն այլևս շրջապատված չեն «խորհրդավոր» մշուշով, ինչպես քսան տարի առաջ: Այդ կենտրոններն ամբողջ աշխարհում, օրական քսանչորս ժամ, տարին 365 օր, կիրառվում են որպես համաշխարհային ֆինանսական համակարգի կարևոր բաղադրիչ:
Առաջիկա մի քանի տարիների ընթացքում համաշխարհային աշխարհաքաղաքականությունում տեղի են ունենալու էական փոփոխություններ: Երկրագնդի բնակչությունն արդեն այսօր աճում է տարեկան 74.6 միլիոնով: Ներկայումս աշխարհի աշխատունակ բնակչության 30 տոկոսը գործազուրկ է: Բացի այդ, մեր մոլորակի բնակիչներն ակնկալում են իրենց կյանքի և աշխատանքի ավելի լավ պայմաններ: Ներկայացվող պահանջների, բնակչության և հարստության այս արմատապես փոփոխվող պատկերը հետագայում հանգեցնելու է քաղաքական և տնտեսական անորոշությունների: Միակ ելքը թե՜ զարգացած, թե՜՝ զարգացող երկրների համար լինելու է բնակչությունից բարձր հարկեր գանձելը, որպեսզի կարողանան բավարարել այդ պահանջներն ու վճարել դրանից բխող՝ նոր և բարելավված ենթակառուցվածքների ապահովման ծախսերը: Այսպիսով պետք չէ սուրճի բաժակի մեջ նայել՝ գուշակելու համար, որ օֆշորային ոլորտը շարունակելու է իր արագ զարգացումն ու աճը:
Միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների օգտվողները դառնում են էլ ավելի պահանջկոտ: Նրանք ակնկալում են բարձրորակ ծառայություն ողջամիտ արժեքի դիմաց, ինչպես նաև՝ կատարելագործված ներդրումային ծառայություններ ու գաղտնիություն:
Օֆշորային ծառայությունների ապագա պատվիրատուները կփնտրեն այնպիսի կենտրոններ, որոնք մրցակցում են ոչ օֆշորային ֆինանսական կենտրոնների հետ հետյալ ոլորտներում.
- Կարգավորում
- Հաղորդակցում
- Մասնագիտացում
- Վստահելիություն
- Ենթակառուցվածք
- Կայունություն
- Փորձառություն
- Ճկունություն