Այլ օգտվողներ

Խոշոր ընկերություններ

Միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների կարևոր կորպորացիոն օգտվողներից են նաև անդրազգային ընկերությունները:

Տարիներ շարունակ անդրազգային ընկերություններն այդ կենտրոնները կիրառել են իրենց միջազգային առևտրային գործունեությունը սպասարկող ընկերություններ գրանցելու համար: Ստորև նշված են հիմնական ոլորտները, որտեղ այդ ընկերություններն օգտվում են միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների ծառայություններից.

Մասնագիտացված կորպորացիոն օգտվողներ

Մասնագիտացված կորպորացիոն օգտվողների օրինակներից են բեռնափոխադրող և ավիացիոն ընկերությունները: Բեռնափոխադրող ընկերություններն օգտվում են օֆշորային նավագնացային կենտրոններից՝ իրենց նավերը գրանցելու համար՝ սկսած 1920 թվականից: Այս բնագավառի առավել հին բնորոշ առանձնահատկություններից է բաց գրանցումը: Գոյություն ունի բաց ռեգիստրների երեք տեսակ.

Անկախ ռեգիստրը այն ռեգիստրն է, որը գործում է անկախ պետություններում: Այդպիսի ռեգիստրի օրինակ է Պանամայի ռեգիստրը: 1920 թվականից սկսած՝ Պանաման ԱՄՆ ընկերությունների սեփականություն հանդիսացող նավերի գրանցման սիրված վայրն է եղել:

Մեկ այլ հայտնի անկախ ռեգիստր է Լիբերիայի ռեգիստրը՝ ստեղծված 1949 թվականին:

Կայմանյան Կղզիները և Բրիտանիայի այլ գրանցման վայրեր կարող են ծառայել որպես կախյալ տարածքների ռեգիստրների օրինակ, քանի որ դրանց հիմնական օրենքները հիմնված են անգլիական օրենքների վրա:.

Պետությունները, որոնք մտադիր են հատուկ գրանցում տրամադրել՝ առաջարկելով ավելի ազատական միջավայր, ստեղծում են օֆշորային ռեգիստրներ, օրինակ՝ Նորվեգիայի միջազգային ռեգիստրը:

Վերջին տասնամյակում միջազգային ծովային բեռնափոխադրման ոլորտում նկատվում է էական զարգացում, և այդ ժամանակվանից ի վեր մի շարք օֆշորային կենտրոններ առաջարկում են այդ եկամտաբեր ոլորտի ապահովման գրավիչ հնարավորություններ:

Ինքնաթիռների օֆշորային գրանցման ոլորտում ևս գործում է ակտիվ օֆշորային շուկա: Առավել խոշոր շրջանառությամբ կենտրոններից են Արուբան և Սեյշելյան Կղզիները:

Սեփականատիրոջ կողմից ղեկավարվող ընկերություններ

Միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների անդրազգային օգտվողների առնչությամբ ասվածի մեծ մասը վերաբերում է նաև սեփականատիրոջ կողմից ղեկավարվող ընկերություններին: Այս օգտվողների գործունեությունը ներառում է միջազգային բիզնեսի բոլոր բնագավառները, այսինքն՝ արտադրություն, տարածում և ծառայություններ:

Սեփականատիրոջ կողմից ղեկավարվող ընկերությունների դերը միջազգային բիզնեսում ամրապնդվելուն զուգահեռ դրանք նաև էլ ավելի հաճախ են ստեղծում օֆշորային կառույցներ՝ համաձայնագրեր կնքած և չկնքած պետություններում:

Այդ միտումը կշարունակվի, և սեփականատիրոջ կողմից ղեկավարվող ընկերությունները հետագայում ևս կկազմեն նոր օֆշորային կառույցներ գրանցող կառույցների մեծամասնությունը: