Օֆշորային ընկերությունների վիճակագրությունը

1997 թվականին Կարիբյան ծովի պետությունների տարբեր օֆշորային կենտրոնում գրանցված էր 60 հազար օֆշորային ընկերություն: Այս թիվն անէական է թվում, եթե հաշվի առնենք, որ ներկայումս ավելի քան 600,000 IBC է գրանցված միայն Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (BVI): Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ աշխարհի բոլոր օֆշորային ընկերությունների 41%-ը գրանցված է Բրիտանական Վիրջինյան Կղզիներում: Այն ապշեցուցիչ փաստը, որ 2010 թվականին միայն մեկ ամսվա ընթացքում Սինգապուրում գրանցվել է 4600 օֆշորային ընկերություն, էլ ավելի է համոզում մեզ, որ օֆշորային ընկերությունների առավելություններից օգտվելը ոչ միայն ուղղակի գաղափար է, այլ երկրաչափական պրոգրեսիայով աճող միտում:

Օֆշորային հնարավորություններ անհատների և ձեռնարկությունների համար

Որո՞նք են միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների ծառայություններից օգտվողներին բնորոշ առանձնահատկությունները:

Անհատ օգտվողներ.

Ձեռնարկություն հանդիսացող օգտվողներ.

Անհատ օգտվողներ

Բարձրարժեք ակտիվներ ունեցող անհատներ

Ավանդաբար մեծահարուստ անձինք ծագումով եվրոպացի կամ հյուսիսամերիկացիներ են եղել: Մեր օրերում նոր խոշոր կապիտալներ գոյանում են նաև Ասիայում և Հարավային Ամերիկայում: Այս միտումն ամենայն հավանականությամբ կշարունակվի նոր դարում ևս: Ժամանակակից մեծահարուստ անհատներն ավելի պահանջկոտ են և ֆինանսների բնագավառում ավելի բանիմաց, քան տասը տարի առաջվա մեծահարուստները:

Ներգաղթող և արտագաղթած անձինք

Միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների ծառայություններից օգտվող մեկ այլ կատեգորիա են ներգաղթող և արտագաղթած անձինք: Ներգաղթող անձինք նրանք են, ովքեր իրենց երկրից տեղափոխվում են այլ երկիր:

Արտագաղթած անձինք նրանք են, ովքեր ապրում են իրենց հայրենիքից հեռու, բայց ցանկանում են ապագայում վերադառնալ այնտեղ:

Ներգաղթող և արտագաղթած անձինք իրենց երկրներից այլ վայր են տեղափոխվում տարբեր պատճառներով, այդ թվում.

Որպես օրինակ հարկ է նշել, որ ըստ վիճակագրության Բրիտանիայի քաղաքացի հանդիսացող չորս միլիոնից ավելի մարդիկ ապրում են Միացյալ Թագավորության սահմաններից դուրս: Էլ ավելին՝ հիսունից հարյուր հազատ բրիտանացիներ ամեն տարի մեկնում են արտասահման՝ աշխատելու:

Ներգաղթողների և արտագաղթածների հոսքը շարունակում է փոխվել. առաջացել են նոր խմբեր, որոնց թվաքանակը համեմատած Արևմտյան Եվրոպայից մեկնող կամ Արևմտյան Եվրոպա տեղափոխվող աշխատողների թվի հետ, ավելի էական է դառնում: Օրինակ վերջին մի քանի տարիների ընթացքում 12 հազարից ավելի Ռուսաստանի քաղաքացի բնակվել է Կիպրոսում:

Ներգաղթողների և արտագաղթածների թիվը վստահաբար կաճի, երբ արտասահմանում աշխատանք գտնելու և բնակվելու հնարավորւթյունները կընդլայնվեն, առևտրային գործունեությունն ավելի միջազգային բնույթ կստանա, իսկ պետական սահմանները կդադարեն խոչընդոտել դրան:

Ձեռնարկություն հանդիսացող օգտվողներ

Ձեռնարկություն հանդիսացող օգտվողներին կարելի է բաժանել չորս խմբի.

Ֆինանսական հաստատություններ

XXI դարի մոտենալուն զուգընթաց զարգանում է ֆինանսական հաստատությունների կողմից միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնների կիրառումը: Որպես օրինակ դիտարկենք ապահովագրական, հիմնադրամների կառավարման, կենսաթոշակային և մասնավոր բանկային ծառայությունների ոլորտները:

Ապահովագրական ընկերություններ

Կյանքի ապահովագրություն և համակցված ապահովագրություն տրամադրող ապահովագրական ընկերություններն էլ ավելի լայնորեն են օգտագործում միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոնները: Վերջերս այս ոլորտում առաջացել են լուրջ հնարավորություններ՝ շնորհիվ Եվրամիությունում միասնական ապահովագրական շուկայի ստեղծման: Եվրամիության «Third Life» դիրեկտիվի հիմքով Եվրամիության անդամ երկրներից մեկում գրանցված այն ապահովագրական ընկերությունները, որոնք կյանք են ապահովագրում, կարող են իրենց ծառայությունները մատուցել Եվրամիությանն առնչվող այլ պետություններում բնակվող պատվիրատուների:

Ֆոնդերի կառավարում

Համաշխարհային ներդրումային ապրանքների տեսականու հետ մեկտեղ աճել է նաև ֆոնդերի թիվը: Օֆշորային ֆոնդերի թիվը կշարունակի ավելանալ որպես արտասահմանյան ներդրումային գործունեություն՝ շնորհիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են Եվրոպական արժութային միությունը և որպես տնտեսական տերություններ Չինաստանի և Բրազիլիայի ի հայտ գալը: Օֆշորային ֆոնդերի կանոնադրական կապիտալների չափերն ավելանում են երկու անգամ ավելի արագ, քան ԱՄՆ-ի հայրենական ֆոնդերինը, և այդ փաստը շուկա է գրավում ավելի ու ավելի ֆոնդ կառավարողների ԱՄՆ-ից:

Արևելյան բլոկի փլուզման և միջազգային առևտրային անջրպետների կրճատման արդյունքում ի հայտ եկան նոր խոշոր շուկաներ: Այդ հնարավորությունները դրդեցին բանկերին ստեղծել այնպիսի ֆոնդեր, ինչպիսիք են Հնդկաստանի ֆոնդը, Չիլիի ֆոնդը, Իսրայելի ֆոնդը և Վիետնամի ֆոնդը, ընդ որում բոլորը՝ օֆշորային միջնորդությամբ:

Օֆշորային բաց ներդրումային ընկերությունների զարգացումը խրախուսեց միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոններին ձևավորել իրենց սեփական ենթակառուցվածքը և կարգավորման համակարգերը՝ միջազգային մասշտաբներով ընդունված ստանդարտներին համապատասխան: Դա նպաստեց այդ կենտրոններում հատուկ մասնագիտական գիտելիքների անհրաժեշտության աճին, ինչը ոչ միայն ներառում էր մասնագիտական հարցերով խորհրդատվության տրամադրում, այլ նաև ամբողջական ադմինիստրատիվ ծառայություններ, այդ թվում դրամական միջոցների գլոբալ դեպոզիտային պահում:

Կենսաթոշակների ապահովում

Ըստ կանխատեսումների՝ ապագայում կձևավորվի կենսաթոշակային ապահովման Պանեվրոպական շուկա, որը լայն հնարավորություններ կընձեռի այնպիսի օֆշորային կենտրոնների, ինչպիսիք են, օրինակ՝ Իռլանդիան և Լյուքսեմբուրգը:

Մասնավոր բանկային ծառայություններ

Միջազգային բանկերի մեծ մասը վաղուց է բացահայտել միջազգային ֆինանսական սպասարկման կենտրոններում մասնավոր բանկային գործարքների գրավչությունը: