Ողջունում ենք Ձեզ Crystal WorldWide-ի՝ օֆշորային ընկերությունների ստեղծման և կառավարման ոլորտի փորձագետի կայքում
«Crystal WorldWide»-ը առաջատար փորձագետ է օֆշորային ընկերությունների գրանցման և կառավարման բնագավառում: Մեր ընկերությունն իր պատվիրատուներին առաջարկում է բազմակողմանի աջակցություն և ծառայությունների լայն ընտրանի:
24 տարվա ընթացքում միջազգային հարկային պլանավորման ոլորտում լուրջ փորձ ձեռք բերելով՝ 2003 թվականին մեր ընկերությունն անկախացավ, իր պատվիրատուներին անհատական լուծումներ տրամադրելու մտադրությամբ:
Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Հունգարիայում, Կիպրոսում, Սեյշելյան Կղզիներում, Լիխտենշտեյնում և Անգիլիայում գտնվող գրասենյակներից՝ ծառայություններ մատուցելով տարբեր ոլորտների պատվիրատուների՝ սկսած խոշոր բազմազգ ընկերություններից մինչև ընտանեկան և մասնավոր ձեռնարկություններ: Մեր պատվիրատուներն իրենց երկրներում կամ ողջ աշխարհով մեկ ծավալում են զանազան գործունեություն, այդ թվում՝ արվեստի, գյուղատնտեսության, բանկային, բրոքերային, քիմիական արտադրության, շինարարության, տարածման, էլեկտրոնիկայի, արտահանման, էներգետիկայի, մեքենաշինության, դրամային միջոցների կառավարման, կինոարտադրության, հյուրանոցային, ներմուծման, ապահովագրական, ներդրումային խորհրդատվության, սպառողական ապրանքների արտադրության, բնական ռեսուրսների, նավթի և գազի, բժշկական և իրավաբանական, անշարժ գույքի, ծրագրերի ֆինանսավորման, մանրածախ առևտրի, բեռնափոխադրումների, շոու-բիզնեսի, տեքստիլի արտադրության, առևտրի և ներդրումային ֆոնդերի ոլորտներում:
Դիտեք Օֆշորային ընկերությունների կիրառումը բաժինը՝ իմանալու, թե որ բնագավառներում մենք կարող ենք օգնել՝ Ձեր կամ Ձեր ընկերության դեպքում կիրառելու որոշ պարզ սկզբունքներ:
Մենք շարունակ զարգացնում ենք մեր գիտելիքներն ու փորձառությունը՝ իր արդյունավետությունն ապացուցած մի համակցություն, որը մեզ օգնել է Ձեր ընկերությունները լավագույնս կառավարելու և դրանց հաջողությանը նպաստելու գործում: Մեր բազմալեզու անձնակազմը միշտ պատրաստ է հոգալու Ձեր կարիքները: Մենք խոսում ենք հունգարերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, գերմաներեն, իտալերեն, լեհերեն, ուկրաիներեն, հայերեն և արաբերեն: